Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

03 Հուլիս, 2018 18:40
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է մի շարք օրենքներ։


Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ստորագրված օրենքներն են՝ «Հավաքների ազատության մասին», «Արտակարգ դրության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Կուսակցությունների  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին»,  «Ազգային անվտանգության մարմինների մասին»   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,   «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին