Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի անկախության օրվա առթիվ

03 Հուլիս, 2018 17:22
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին Բելառուսի անկախության օրվա առթիվ

Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն, անկասկած, համապատասխանում է երկու ժողովուրդների եւ երկրների հիմնարար շահերին:

Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մաղթել է առողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

 

Լրահոս

Դիտել ավելին