Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտարարել Է, որ ինքը կարողացավ կանխել ԿԺԴՀ-ի դեմ պատերազմը

03 Հուլիս, 2018 16:23
Թրամփը հայտարարել Է, որ ինքը կարողացավ կանխել ԿԺԴՀ-ի դեմ պատերազմը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 3-ին հայտարարել Է, որ հենց իր գործողությունները հանգեցրեցին այն բանին, որ այժմ Վաշինգտոնը պատերազմի վիճակում չԷ Փհենյանի դեմ: Ինչպես տեղեկացնում են թերթերը, համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել Է Twitter-ի իր Էջում:

«Շատ լավ զրույցներ (տեղի ունեցան) Հյուսիսային Կորեայի հետ. ամեն ինչ լավ Է ընթանում: Միեւնույն ժամանակ ոչ մի կարգի՝ հրթիռների արձակումներ եւ կամ միջուկային փորձարկումներ (չեղան) ութ ամսվա ընթացքում: Ամբողջ Ասիան Է դողում: Միայն ընդդիմադիր կուսակցությունն Է, որ ստահոդ լուրեր Է գործի դնում, գանգատվում»,- գրել Է Թրամփը: «Եթե չլինեի ես, այժմ մենք պատերազմական վիճակի մեջ կլինեինք Հյուսիսային Կորեայի դեմ»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին