Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,59
    7,84

Կարևոր իրադարձություններ

Դանիայում ծնված ներգաղթյալների երեխաներին շաբաթական 25 ժամով կբաժանեն ընտանիքներից

03 Հուլիս, 2018 15:57
Դանիայում ծնված ներգաղթյալների երեխաներին շաբաթական 25 ժամով կբաժանեն ընտանիքներից

Դանիայի ոչ բարեկեցիկ հատվածներում բնակվող ներգաղթյալները ստիպված կլինեն իրենց երեխաներին  ուղարկել հատուկ դասընթացների, որտեղ նրանց կծանոթացնեն երկրի արժեքներին, կսովորեցնեն դանիերեն խոսել: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, նման որոշում են կայացրել երկրի իշխանությունները:

Հայտնի է, որ օրենքը գործելու է ներգաղթյալների՝ մեկ տարեկանից բարձր բոլոր երեխաների դեպքում: Օրենքը հիմնականում կտարածվի ցածր եկամուտ ունեցող և ոչ բարեկեցիկ կյանքով ապրող մուսուլմանական ընտանիքների վրա:

Աղբյուրը նկատում է, որ դա արվելու է ներգաղթյալներին դանիական հասարակությանն ինտեգրելու նպատակով:

Արդյունքում ներգաղթյալների երեխաները շաբաթական 25 ժամ կանցկացնեն ընտանիքներից հեռու: Լեզուն սովորեցնելուց զատ՝ երեխաներին կպատմեն նաև Սուրբ Ծննդի և Սուրբ Զատկի խորհրդի մասին:

Իշխանությունները նախազգուշացրել են, որ օրենքին չենթարկվելու դեպքում ընտանիքները կզրկվեն նպաստից: 

Նրանք ընդգծել են, որ դանիական արժեքներին ծանոթանալն ու դրանց հետևելը Դանիայում բարեկեցիկ ապրելու անհրաժշետ նախապայմաններից են:

Հայտնի է, որ երկրի 5.7 մլն բնակչության 8.7%-ը մուսուլման ներգաղթյալներն են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին