Կարևոր իրադարձություններ

Երեւանում ծառը պոկվել եւ ընկել է Toyota Camry ավտոմեքենայի վրա

03 Հուլիս, 2018 15:43
Երեւանում ծառը պոկվել եւ ընկել է Toyota Camry ավտոմեքենայի վրա

Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 45/1 շենքի մոտակայքում ծառը պոկվել եւ ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ծառը հեռացրել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վրայից եւ հերթապահել մինչ՝ Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը:

 

Լրահոս

Դիտել ավելին