Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

03 Հուլիս, 2018 15:30
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իրանի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին: 

 

Լրահոս

Դիտել ավելին