Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Որևէ մեկը չի կարող հավակնել, որ ինքը ինձ հեռացրեց կամ պատժեց․ դա առնվազն մանկամտություն է․ Հայկ Դեմոյան

03 Հուլիս, 2018 14:55
Որևէ մեկը չի կարող հավակնել, որ ինքը ինձ հեռացրեց կամ պատժեց․ դա առնվազն մանկամտություն է․ Հայկ Դեմոյան

Ես կամավոր որոշեցի, որ պետք է հեռանամ: Որևէ մեկը հիմա չի կարող հավակնել, որ ինքը ինձ հեռացրեց, կամ պատժեց, դա առնվազն մանկամտություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» նախկին ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Վերադարձից հետո իմ միակ ցանկությունը եղել է օրինականության դաշտում թանգարան-ինստիտուտից հեռանալս ձևակերպելը։ Ես հայտարարել եմ, որ չեմ շարունակում տնօրենի պաշտոնին հավակնել, որովհետև այլ մարդիկ պետք է շարունակեն։ Հիմա ԿԳՆ-ի այս վախը չեմ հասկանում։ Ես դեռևս նախկին նախագահին 2016 թվականին կայացած հանդիպման ժամանակ ասել եմ, որ չեմ ուզում շարունակել, քանի որ չեմ ուզում ասոցացվել մեկ աթոռ, մեկ պաշտոնի հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով ծառայողական մեքենայից օգտվելու մեղադրանքներին՝ Դեմոյանն ասաց, որ երկու անգամ է օգտվել, այն էլ թանգարանի կարիքների համար, թանգարանի համար գրքեր են բերել, որից հետո կապվել է  Կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետի հետ և խնդրել պարզաբանել, թե ինչ կարող են անել ծառայողական մեքենայի հետ, ով էլ խորհուրդ տվել է, ավելորդ բարդություններից խուսափելու համար այն կայանել թանգարան մուտքի տարածքում:

Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» նախկին ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Նարինե Մարգարյանը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին