Կարևոր իրադարձություններ

Թրամփը հրաժարվել է իջեցնել պետական դրոշները՝ ի հիշատակ Capital Gazette-ի խմբագրությունում սպանվածների

03 Հուլիս, 2018 13:58
Թրամփը հրաժարվել է իջեցնել պետական դրոշները՝ ի հիշատակ Capital Gazette-ի խմբագրությունում սպանվածների

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Աննապոլիս քաղաքի քաղաքապետ Գևին Բաքլիի խնդրանքն առ այն, որ պետական դրոշներն իջեցվեն ի հիշատակ օրեր առաջ Capital Gazette-ի խմբագրությունում կատարված հարձակման զոհերի:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բաքլին ասել է, որ հիասթափված է նախագահի որոշումից՝ ընդգծելով, որ թերթի դեմ հարձակումն այլ ողբերգություններից պակաս կարևորություն չունի:

«Ես ակնհայտորեն հիասթափված եմ: Մի՞թե ողբերգության համար ինչ-որ սահմանագիծ կա: Դա հարձակում էր մամուլի, խոսքի ազատության դեմ»,-ասել է քաղաքապետը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նմանատիպ նախկին հարձակումների դեպքում Թրամփը պետական դրոշներն իջեցնելու որոշում էր կայացրել:

Հիշեցնենք, որ Աննապոլիսում կատարված հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին