Կարևոր իրադարձություններ

Այդ ամբողջի նպատակն է Ադրբեջանին բերել ԵԱՏՄ, իսկ գինը Ղարաբաղի հանձնումն է Ադրբեջանին․ Արա Պապյան

03 Հուլիս, 2018 13:10
Այդ ամբողջի նպատակն է Ադրբեջանին բերել ԵԱՏՄ, իսկ գինը Ղարաբաղի հանձնումն է Ադրբեջանին․ Արա Պապյան

Հայ-ադրբեջանական վերջին զարգացումներում իր մեծ անելիքն ունի հայկական դիվանագիտությունը։ Այս մասին «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։

«Օրինակ՝ օրերս Լելե Թեփեի բարձունք ռուս պատգամավորների, հասարակական-քաղաքական գործիչների այցը։ ՀՀ ԱԳՆ-ն և խորհրդարանական դիվանագիտությունը շատ ակտիվ պետք է լինեին»,- նշեց Պապյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից պաշտոնական դիրքորոշում է պետք պահանջել, ՀՀ-ում ՌԴ դեսպանից բացատրություն պահանջել։

«Ռուսաստանցի պատգամավորները բարձրացել են Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված Լելեթեփե ռազմավարական նշանակության բարձունքը»

Լուսանկարում Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինն է, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն և հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն 

 

«ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում չի հայտնել, եղել է խորհրդարանական՝ Զատուլինի մակարդակով հայտարարություն։ Երբ հայտարարվում է, որ Ադրբեջանն է Ռուսաստանի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում և նման անունով կոնֆերանս է լինում, դրան մասնակցում են Դուգինը, Շևչենկոն, պետք է սրան հետևի պատասխան։ Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը մի շատ վտանգավոր արտահայտություն արեց, որ ԵԱՏՄ-ն չի կարող ամբողջական լինել առանց Ադրբեջանի։ Այսինքն՝ նա հստակ ասաց, որ այս ամբողջի նպատակն է Ադրբեջանին բերել ԵԱՏՄ, իսկ գինը Ղարաբաղի հանձնումն է Ադրբեջանին, որովհետև այլ բանով Ադրբեջանին շահագրգռել չի լինի»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին