Կարևոր իրադարձություններ

Հայկակ Արշամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

03 Հուլիս, 2018 12:50
Հայկակ Արշամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկակ Արշամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Հայկակ Արշամյանին նշանակել վարչապետի խորհրդական»:

Նշենք, որ Հայկակ Արշամյանը եղել է Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող, ապա «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ է, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու է:

 

Լրահոս

Դիտել ավելին