Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Ավստրիայի կառավարությունը Գերմանիայից անմիջապես հետո կպաշտպանի իր սահմաններն անօրինական միգրանտներից

03 Հուլիս, 2018 12:24
Ավստրիայի կառավարությունը Գերմանիայից անմիջապես հետո կպաշտպանի իր սահմաններն անօրինական միգրանտներից

Ավստրիան Գերմանիայից անմիջապես հետո պատրաստ Է ձեռնարկելու անօրինական միգրանտների հոսքերից հարավային սահմանի պաշտպանության ազգային միջոցներ: Հուլիսի 3-ին այս մասին հայտնել Է Ավստրիայի ֆեդերալ կառավարությունը:

«Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) համաձայնությունը նշում Է, որ Գերմանիան ցանկանում Է ձեռնարկել միգրացիոն հոսքերի դեմ պայքարի ազգային միջոցներ: Եթե այս որոշումը դառնա Գերմանիայի կառավարության դիրքորոշումը, այդ ժամանակ մենք հարկադրված կլինենք ձեռնարկելու մեր միջոցները, որպեսզի խուսափենք Ավստրիայի եւ մեր բնակչության համար վնասից: Ֆեդերալ կառավարությունը պատրաստ Է միջոցներ ձեռնարկելու մեր հարավային սահմանի պաշտպանության համար»,- ասված Է Ավստրիայի կառավարության հայտարարության մեջ:

Հուլիսի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ երկրի կառավարող կուսակցությունները՝ ՔԴՄ-ն եւ ՔՍՄ-ն, համաձայնության են եկել երկրում ստեղծելու հատուկ կենտրոններ արագորեն արտաքսելու համար այն փախստականներին, ովքեր արդեն գրանցվել են Եվրամիության այլ երկրներում, ինչպես նաեւ նրանց, ովքեր սկզբնապես իրավունք չունեն մալու Գերանիայում: Ավստրիական կողմի տվյալներով՝ Բեռլինը մտադիր Է այդ կենտրներն ստեղծել Ավստրիայի հետ սահմանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին