Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ չի կարելի աշխատել գիշերային ժամերին․ բժիշկներ

03 Հուլիս, 2018 12:18
Ինչու՞ չի կարելի աշխատել գիշերային ժամերին․ բժիշկներ

Գիշերային աշխատանքի ամենահաճախ հանդիպող «բարդությունը» ճարպակալումն է, որի հետևանքով նվազում է ինսուլինի մակարդակը, դանդաղում նյութափոխանակությունը, հորմոնալ անհավասարակշռություն է առաջանում, խախտվում է ածխաջրերի շրջանառությունը, ինչպես նաև արտաքին տեսքը զգալիորեն դեպի վատն է փոխվում։

Բացի այդ, քնի խախտման կամ անքնության, ինչպես նաև կենսառիթմերի խախտման հետևանքով բարձրանում է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի և սրտանոթային այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Կարող է նաև թուլանալ իմունիտետը, հորմոնալ խախտում ևս կարող է առաջանալ, որի հետևանքով նույնիսկ անպտղություն է սպառնում։

Կարող եք բախվել նաև այնպիսի խնդիրների հետ, ինչպես խրոնիկական սթերսը, հոգնածությունը և լարվածությունը։ Տրամադրության հետ կապված խնդիրների պատճառով բարձրանում է ընկճախտի հավանականությունը։

Գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց շրջանում կարող են նաև աղեստամոքսային հիվանդություններ առաջանալ։

 

Լրահոս

Դիտել ավելին