Կարևոր իրադարձություններ

Ճապոնացի երկրպագուներն իրենց հետևից հավաքել են աղբը Ռոստով-Արենայում

03 Հուլիս, 2018 11:36
Ճապոնացի երկրպագուներն իրենց հետևից հավաքել են աղբը Ռոստով-Արենայում

Ճապոնիայի հավաքականի երկրպագուներն ավանդույթի համաձայն իրենց հետևից հավաքել են աղբը «Ռոստով-Արենայում» ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի` Բելգիայի հետ խաղից հետո (2:3):

Հատկանշական է, որ երկրպագուները մրցաշարում անցկացրած բոլոր 4 խաղերից հետո կարգի են բերել տրիբունաները:

 Սրանից առաջ նրանք խաղացել են Սարանսկում, Եկատերինբուրգում և Վոլգոգրադում:

 Հիշեցնենք` Բելգիայի հետ խաղի հաշիվը բացել է ճապոնացի ֆուտբոլիստ Գենկի Խարագուսին` աչքի ընկնելով հանդիպման 48-րդ րոպեին:  4 րոպե անց Տակասի Ինուին կրկնապատկել է Ճապոնիայի հավաքականի առավելությունը:

 Խաղի 69-րդ րոպեին Յան Վերտոնգենը խփել է բելգիացիների առաջին գոլը: 5 րոպե անց փոխարինման մտած Մարուան Ֆելայինին, ստանալով Էդեն Ազարի փոխանցումը, գլխով գնդակն ուղարկել է ճապոնացիների դարպասը: Հիմնական ժամանակին ավելացրած վերջին վայրկյաններին Նասեր Շադլին հաղթանակ է պարգևել Բելգիայի հավաքականին:

 

Լրահոս

Դիտել ավելին