Կարևոր իրադարձություններ

Մումբայի քաղաքում հորդառատ անձրեւների պատճառով փլուզվել է հետիոտնային կամուրջը

03 Հուլիս, 2018 11:05
Մումբայի քաղաքում հորդառատ անձրեւների պատճառով փլուզվել է հետիոտնային կամուրջը

Մումբայի քաղաքում երեքշաբթի գիշերը տեղացած հորդառատ անձրեւների պատճառով փլուզվել է հետիոտնային կամուրջը, հաղորդում է տեղի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Համաձայն ոստիկանության տվյալների՝ ջրի ծանրությունից կամուրջի բեկորները ընկել են ներքեւում գտնվող երկաթուղու վրա՝ վնասելով դրանք եւ խաթարելով գնացքների շարժը։ Ներկայումս երթեւեկությունը դադարեցված է անորոշ ժամանակով, Western Railways օպերատորը։

Ոստիկանությունում հայտարարել են, որ կամուրջի փլուզման հետեւանքով տուժել է առնվազն 2 մարդ։ Հիմա տեղում աշխատում են փրկարարների ջոկատներ։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը։

 

Լրահոս

Դիտել ավելին