Կարևոր իրադարձություններ

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

03 Հուլիս, 2018 10:34
Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել: Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Անահիտ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Նանե Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

Իսկ Լարիսա Մադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Լարիսա Մադոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին