Կարևոր իրադարձություններ

Աղվան Հովսեփյանն ուզում է կուսակցություն բացել.«Հայկական ժամանակ»

03 Հուլիս, 2018 10:17
Աղվան Հովսեփյանն ուզում է կուսակցություն բացել.«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀԺ-ի տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել եւ այդ նպատակով որոշակի բանակցություններ է սկսել մի քանի գործարարների հետ:

Ինչպես հայտնում են ՀԺ-ի աղբյուրները, Աղվան Հովսեփյանը մտադիր է իր կուսակցությունը ստեղծել Նիգ-Ապարան հայրենակցական միության բազայի վրա:

Ֆինանսական մասով էլ հույսը դրել է այլեւս նախկին հանրապետական, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա, որը նույն միության կենտրոնական դեմքերից է ու նախկինում միշտ հովանավորել է սույն միության միջոցառումները: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ Ալեքսանյանը կտրականապես հրաժարվել է որեւէ ձեւով առնչություն ունենալ նոր ձեւավորվելիք ուժի հետ ու հստակ հայտարարել է՝ իմ հետ գործ չունեք:

Ալեքսանյանից մերժում ստանալուց հետո Աղվան Հովսեփյանը փորձել է նույն հարցով աջակցություն ստանալ Տիգրան Մեծ տպարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանից: Վերջինս էլ իր հերթին է մերժել Հովսեփյանին, բացատրել է, որ քաղաքականության հետ որեւէ առնչություն ունենալու ցանություն չունի, ուզում է բացառապես իր բիզնեսով զբաղվել:

Հովսեփյանն իր կուտակած միջոցները կուսակցության վրա ծախսելու ցանկություն կարծես թե չունի, բայց մեծ ցանկություն ունի նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին»:

 

Լրահոս

Դիտել ավելին