Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարը հուլիսի 5-ին կմեկնի Հս. Կորեա ու կհանդիպի Կիմ Չեն Ընին

03 Հուլիս, 2018 09:56
ԱՄՆ պետքարտուղարը հուլիսի 5-ին կմեկնի Հս. Կորեա ու կհանդիպի Կիմ Չեն Ընին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 5-ին կմեկնի Փհենյան, որտեղ կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ու այլ պաշտոնատար անձանց: 

Ինչպես նշում է CNN-ը, այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: 

«Պետքարտուղար Պոմպեոն հուլիսի 5-ին կմեկնի Հյուսիսային Կորեա ու կհանդիպի հյուսիսկորեացի առաջնորդի ու նրա թիմի հետ»,-ասել է Սանդերսը՝ հավելելով, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ ներկայում կարևոր աշխատանք է տարվում:

Սանդերսն ընդգծել է, որ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է, ու նկատվում է որոշակի առաջընթաց:

Պետքարտուղարությունից էլ հայտնել են, որ Պոմպեոն Փհենյանում կշարունակի թերակղզու ապամիջուկայնացման հարցով քննարկումները, ինչպես նաև կամրապնդի այն առաջընթացը, որն արձանագրվել էր հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումից հետո:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին