Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հերթական «կրեատիվ» կադրն է «ձեռք գցել». «Հրապարակ»

03 Հուլիս, 2018 08:07
Արայիկ Հարությունյանը հերթական «կրեատիվ» կադրն է «ձեռք գցել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած անվերջ թիրախավորմանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հերթական «կրեատիվ» կադրն է «ձեռք գցել»։ Նոր կադրը, ճիշտ է, չունի ԲՈՀ-ի ղեկավար Գոգյանի բոլոր հմայքները, բայց նույնքան «ինքնատիպ» է․ նախորդ շաբաթ Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի ընդունելությունների հարցազրույցների անցկացման հանձնաժողով, որը որոշելու էր, թե ովքեր են տարկետում ստանալու եւ ընդունվելու ասպիրանտուրա, եւ այդ հանձնաժողովի կազմում, որպես ուսանող, ընդգրկվել է համալսարանից անբավարար առաջադիմության համար հեռացված ուսանող Յուրի Ավագյանը, ով նաեւ տարկետման որոշում է տվել առաջին փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վահան Կոստանյանին՝ գիտությամբ զբաղվելու համար:

Փաստորեն, անբավարար առաջադիմության համար հեռացված ուսանողը «նոր Հայաստանում» որոշում է, թե ովքեր «պետք» է ապագայում զբաղվեն գիտությամբ, ովքեր՝ ոչ, ինչու եւ ումով։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին