Կարևոր իրադարձություններ

ԱԱ-2018. Բելգիան կամային հաղթանակ տարավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ (տեսանյութ)

03 Հուլիս, 2018 00:29
ԱԱ-2018. Բելգիան կամային հաղթանակ տարավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ (տեսանյութ)

Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Բելգիա-Ճապոնիա հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով, ի օգուտ բելգիացիների:

Թիմերը առաջին խաղակեսում գոլեր չկարողացան խփել, իսկ ահա երկրորդ խաղակեսում տեղի ունեցավ ֆուտբոլային հրաշք կոչվածը:

Նախ հանդիպման 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարագուչին: Իսկ դրանից 4 րոպե անց հաշիվը հիասքանչ հարվածով կրկնապատկեց Ինուին: Մինչև 69-րդ րոպեն ճապոնացիները հաշվի մեջ առջևում էին 2:1 հաշվով: Սակայն 69-րդ րոպեին Բելգիայի հավաքականի պաշտպան Յան Վերտոնգենը հրաշալի գոլով կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ ահա 74-րդ րոպեին փոխարինման մտած Մարուան Ֆելաինին հավասարեցրեց հաշիվը` 2:2:

Հանդիպման վերջին գոլը գրանցվեց 94-րդ րոպեին: Հրաշալի հակագրոհից հետո գոլի հեղինակ դարձավ Նասեր Շադլին, ով իր գոլով 1/4 եզրափակչի ուղեգիր վաստակեց Բելգիայի ընտրանու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին