Կարևոր իրադարձություններ

Իրանի խոշորագույն ազգային պարկերից մեկում հրդեհ է բռնկվել

03 Հուլիս, 2018 00:20
Իրանի խոշորագույն ազգային պարկերից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի հյուսիս-արևելքում հրդեհ է բռնկվել երկրի խոշորագույն ազգային պարկերից մեկում՝ Գոլեստանում: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով բնապահպանության վարչության պետ Ամիր Աբդուսին:

«Երկու ժամվա ընթացքում հրդեհն ավելի քան 100 հեկտար արոտավայր է ոչնչացրել»,- ասել է Աբդուսը

Աբդուսը պարզաբանել է, որ հրդեհն այնտեղ է հասել հարևան Հյուսիսային Խորասան նահանգից, ինչի պատճառը չոր հողն ու խոտն են:

Նշվում է, որ հրդեհը շարժվում է արևելքից դեպի արևմուտք՝ պարկի անտառների ուղղությամբ:

Աբդուսի խոսքով՝ հրդեհի մարմանն արդեն միացել են զինվորականները, սակայն կրակը վերահսկելու հնարավորություն դեռ չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին