Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ֆուտբոլի երկրպագուն ուղիղ եթերում համբուրել է հաղորդավարուհուն՝ զայրացնելով նրան (տեսանյութ)

02 Հուլիս, 2018 23:16
Մոսկվայում ֆուտբոլի երկրպագուն ուղիղ եթերում համբուրել է հաղորդավարուհուն՝ զայրացնելով նրան (տեսանյութ)

Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուն ուղիղ եթերում հանկարծակիորեն համբուրել է իսպանացի լրագրող Մարիա Գոմեսին՝ զայրացնելով նրան: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Գոմեսի Twitter-ում:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, Գոմեսը լուսաբանում էր իրավիճակը Ռուսաստան-Իսպանիա խաղից ու Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո: Ռեպորտաժի ժամանակ անցորդն անսպասելիորեն մոտեցել է աջկան, բռնել նրա ձեռքն ու համբուրել նրա այտը: Այնուհետև տղամարդը ծիծաղելով հեռացել է՝ զայրացնելով հաղորդավարուհուն:

Մեկնաբանելով տեսանյութը՝ Գոմեսը գրել է, որ տեղի ունեցածը բավական լուրջ միջադեպ է և որ ինքը ոչ մի ծիծաղելու բան չի տեսնում տղամարդու արարքի մեջ:«Բացատրե՛ք ինձ՝ որտեղ է կատակը, խնդրում եմ: Ես հումոր չեմ տեսնում, ու սա աննորմալ է թվում ինձ», - դիմել է նա իր հետևորդներին:

Նշվում է, որ Գոմեսի հետևորդների մեծամասնությունը համաձայնել է նրա հետ:

 
María Gómez@maria__gomez
 
 

Moscú. Hoy mismo.

Quería aparcar un poco este tema, pero he decidido publicar el vídeo para que esos que dicen que exageramos y que esto son sólo bromas me expliquen dónde está aquí el chiste, por favor. Es que yo no le veo la gracia y sigue sin parecerme normal. Un saludo.

 

Լրահոս

Դիտել ավելին