Կարևոր իրադարձություններ

Վոլոչկովան ֆուտբոլի հաղթանակը տոնող ուրախ ամբոխին փորձել է որպես իր երկրպագուներ ներկայացնել

02 Հուլիս, 2018 23:06
Վոլոչկովան ֆուտբոլի հաղթանակը տոնող ուրախ ամբոխին փորձել է որպես իր երկրպագուներ ներկայացնել

Instagram-ում Անաստասիա Վոլոչկովայի հերթական հրապարակումը նրա բաժանորդների քննադատությանն է արժանացել։ Այս անգամ դերասանուհին որոշել է օգտվել առիթից և առաջարկել է Իսպանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի համար ուրախացող երկրպագուներին նկարվել իր հետ։

Որպեսզի դադարեցնի մեղադրանքների հոսքը, թե ինքը փորձում է համընդհանուր ուրախությունը իր անձի վրա շեղել, Վոլոչկովան անջատել է տվյալ հրապարակման մեկնաբանությունները։ Ամեն դեպքում, համացանցի օգտատերերի մոտ այս հրապարակումը դժգոհություն է առաջացրել։

«Անաստասիա, ֆուտբոլը ընդհանուր տոն է։ Դադարեցրեք ձեզ վրա կենտրոնանալը և ուրախացեք բոլորի հետ, և ոչ թե, օգտվելով առիթից, սեփական բենեֆիսը կազմակերպեք»,– գրել է օգտատերերից մեկը։

 

Լրահոս

Դիտել ավելին