Կարևոր իրադարձություններ

Թայվանցի մոդելը կտուգանվի զինվորական համազգեստով սեքսուալ լուսանկարների համար (լուսանկարներ)

02 Հուլիս, 2018 22:31
Թայվանցի մոդելը կտուգանվի զինվորական համազգեստով սեքսուալ լուսանկարների համար (լուսանկարներ)

Թայվանցի մոդելը զինվորական համազգեստով սեքսուալ լուսանկարներ է հրապարակել համացանցում՝ զայրացնելով համացանցի մի շարք օգտատերերի և իշխանություններին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Մաոմի Քեթ անունով աղջիկը հրապարակել է զինվորական համազգեստով լուսանկարները Facebook-ում, իսկ մինչ այդ նա մերկ լուսանկարներ էր հրապարակում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ լուսանկարվելու համար աղջիկը ներխուժել է ռազմական հաստատություն: Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը որոշել է, որ Քեթը խախտել է Զինված ուժերի համազգեստների մասին օրենքը: Օրենքի համաձայն՝ զինվորական համազգեստով հանրության առջև հայտնված քաղաքացիական անձը պետք է 16 դոլար տուգանք մուծի:

Նշվում է, որ այժմ իշխանություններն ուսումնասիրում են միջադեպը: Աղջկա բոլոր լուսանկարները հեռացվել են սոցցանցից:

  

 

Լրահոս

Դիտել ավելին