Կարևոր իրադարձություններ

Հարվի Վայնշտեյնին լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել

02 Հուլիս, 2018 21:52
Հարվի Վայնշտեյնին լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել

Մանհեթենի դատարանը լրացուցիչ մեղադրանքներ է ներկայացրել ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: 

Այս մասին հայտնել է Մանհեթենի դաշնային դատախազ Սայրուս Վենսը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Մասնավորապես, գործի մեջ ավելացվել է սեռական բնույթի բռնի գործողությունների երեք հանցավոր դրվագ, որոնց համար պատիժ կարող է սահմանվել 10 տարուց սկսած ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն:

Հիշեցնենք, որ մայիսին Մանհեթենի դատարանի մեծ ժյուրին բռնաբարության մեղադրանք է ներկայացրել Հարվի Վայնշտեյնին:

Մայիսի 25-ին Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել էր՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 70 կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։

Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է սեռական բռնությունների համար, որոշել էր հանձնվել Նյու Յորքի ոստիկանությանը


Նրա նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել ավելի քան 70 կին, այդ թվում՝ բռնաբարության և սեռական ոտնձգության համար, սակայն նա հերքում էր դրանք:

Անցած տարվա նոյեմբերին Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել էր, որ իրենք հետաքննում են Վայնշտեյնի դեմ դերասանուհի Պաս դե լա Ուերտայի բռնաբարության մեղադրանքները:

Վայնշտեյնի դեմ մեղադրանքներով են հանդես եկել Հոլիվուդի բազմաթիվ հայտնի դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն:

 

Լրահոս

Դիտել ավելին