Կարևոր իրադարձություններ

Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում

02 Հուլիս, 2018 21:00
Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնը:

Առաջին փուլում Ֆեդերերը մրցում էր սերբ Դուշան Լայլովիչը: 1 ժամ 21 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 6:1, 6:3, 6:4 հաշվով:

Կանանց մենախաղում Վիկտորիա Ազարենկոն 1 ժամ 52 րոպեում գերազանցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատիրինա Ալեքսանդրովնային; Բելառուս թենիստը հաղթեց 6:7, 3:6 հաշվով:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ի և կավարտվի հուլիսի 15-ին: Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:

 

Լրահոս

Դիտել ավելին