Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին

02 Հուլիս, 2018 20:38
Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն դիտարկվել:

«Հիշում եմ, որ կարճ հանդիպում ունեցանք և ես ձեզ խոստացա, որ կանդրադառնամ ձեր խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետում: Հավատացեք՝ սա ամենամոտ ժամկետն է եղել, որ հնարավորություն է ստեղծվել հանդիպելու ձեզ: Բնականաբար, մենք և անձամբ ես շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան՝ լուծվեն: Այսինքն, ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով և փորձենք արդյունքներ ունենալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ չունի ոչ մի պատճառ, որպեսզի չցանկանա, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն: Վարչապետը հավելել է, որ ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին