Կարևոր իրադարձություններ

Շոտլանդիայում մահացել է Bay City Rollers խմբի բաս-կիթառահար Ալան Լոնգմյուիրը

02 Հուլիս, 2018 20:30
Շոտլանդիայում մահացել է Bay City Rollers խմբի բաս-կիթառահար Ալան Լոնգմյուիրը

Շոտլանդիայում 70 տարեկանում կյանքից հեռացել է երաժիշտ Ալան Լոնգմյուիրը, որը հայտնի է որպես Bay City Rollers խմբի համահիմնադիր ու բաս-կիթառահար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Նշվում է, որ Լոնգմյուիրը մահացել է Էդինբուրգի հիվանդանոցներից մեկում: Երաժշտի բարեկամների խոսքով՝ մահվան պատճառ է դարձել «կենսական կարևորություն ունեցող օրգաններն ախտահարած» վիրուսը, որով նա վարակվել է Մեքսիկայում հանգստանալու ժամանակ:

Մոնգմյուիրը վերադարձել է հանգստավայրից հունիսի կեսին ու հոսպիտալացվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին