Կարևոր իրադարձություններ

ԱԱ 2018. Բրազիլիայի հավաքականը հաղթեց Մեքսիկային ու անցավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

02 Հուլիս, 2018 20:23
ԱԱ 2018. Բրազիլիայի հավաքականը հաղթեց Մեքսիկային ու անցավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Բրազիլիա-Մեքսիկա հանդիպումը:

Բրազիլացիները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Օչոայի դարպասն ու վաստակեցին 1/4 եզրափակչի ուղեգիր: Չնայած նրան, որ խաղի սկզբից Մեքսիկան բավականին լավ էր հանդես գալիս հարձակման գծում, իսկ Բրազիլիան անընդհատ հակագրոհելով փորձում էր գոլ խփել, առաջին խաղակեսում գոլեր չեղան:

Հաշիվը 51-րդ րոպեին բացեց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը: Իսկ ռոբերտո Ֆիրմինոն 88-րդ րոպեին փոխարինման մտնելուց 2 րոպե անց հանդիպման հաշիվը դարձրեց 2:0: 

Բրազիլիայի ընտրանու մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի Բելգիա-Ճապոնիա զույգի հաղթողը:

 

Լրահոս

Դիտել ավելին