Կարևոր իրադարձություններ

Ֆիլիպիններում դիպուկահարը սպանել է քաղաքապետին հանդիսավոր արարողության ժամանակ

02 Հուլիս, 2018 19:08
Ֆիլիպիններում դիպուկահարը սպանել է քաղաքապետին հանդիսավոր արարողության ժամանակ

Ֆիլիպինների Թանավան քաղաքի քաղաքապետ Անտոնիո Հալիլին սպանվել է դիպուկահարի կրակոցից քաղխորհրդի շենքի մոտ դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ՝ գրում է CNN-ը:

Մահափորձը պատահաբար նկարահանվել է սիրողական տեսախցիկով: Տեսանյութում երևում է, որ Հալիլին պետական այլ ծառայողների հետ կանգնած է, հնչում է օրհներգը: Այնուհետև տեսախցիկը թեքվում է այլ կողմ, և հնչում է կրակոց, որին հաջորդում է իրարանցումը:

 

Պետական ծառայողներից մեկը՝ Ջերի Լարեշման՝ տեսանյութի հեղինակը, պատմել է, որ պարզ չէր, թե որտեղից հնչեց կրակոցը: Նրա խոսքով՝ Հալիլին սպանվել է թմրավաճառքի դեմ ձեռնարկած իր քաղաքականության պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին