Կարևոր իրադարձություններ

Սաակավշիլին պահանջել է իրեն վերադարձնել վրացական քաղաքացիությունը

02 Հուլիս, 2018 18:30
Սաակավշիլին պահանջել է իրեն վերադարձնել վրացական քաղաքացիությունը

Միխեիլ Սաակաշվիլին պահանջել է իրեն վերադարձնել վրացական քաղաքացիություն երկրի քաղաքական կյանքում մասնակցելու հնարավորություն ստանալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մարգվելաշվիլին (Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի–խմբ.) բացարձակ վախկոտ է, որովհետև նախ և առաջ նա է ինձանից խլել քաղաքացիությունը: Եթե նա ունի տարրական քաջություն, եթե նա ունի մարդկային թեկուզ մի կաթիլ, թող ինձ վերադարձնի Վրաստանի քաղաքացիությունը: Ինձ թույլ տվեք գալ Վրաստան, և ես ձեզ ցույց կտամ, թե ումից է վախենում կառավարությունը և ումով են վախեցնելու ժողովրդին»,- ասել է Սաակաշվիլին «Ռուսթավի 2»-ի եթերում:

Սաակաշվիլին պնդել է, որ նա զրկվել է քաղաքացիությունից խախտումներով:

«Ինչո՞ւ են ոչ կառավարական կազմակերպությունները լռում այն մասին, որ ինձ իրավունք չեն տալիս մասնակցելու նախագահական ընտրություններին»,- հարցրել է նա


Վրաստանի նախագահի գրասենյակում նախկին նախագահի խոսքերն անադեկվատ են անվանել՝ նշելով, որ Սաակաշվիլին վերջին տարիներին առաջին անգամ է ցանկություն հայտնել անձնագիրն իրեն վերադարձնելու մասին, այն էլ՝ «վիրավորական հայտարարությունով»:

«Սաակաշվիլին հիանալի գիտի, որ նախագահ Մարգվելաշվիլին նրանից չի խլել Վրաստանի քաղաքացիությունը: Նա գիտակցված ձևով անձամբ հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից Ուկրաինայի քաղաքացիության դիմաց: Բացի այդ այս ողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի դիմել քաղաքացիությունը վերադարձնելու խնդրանքով»,- հայտարարել է գրասենյակի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին:

Սաակաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից 2015 թվականի մայիսին այն բանից հետո, երբ ուկրաինական անձնագիր է ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին