Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերը անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել․ Արտակ Դավթյան

02 Հուլիս, 2018 18:29
Զինված ուժերը անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել․ Արտակ Դավթյան

Զինված ուժերը անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել։ Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն և ներքնազգեստը օրինական կերպով են տրվել ԵԿՄ-ին, Արտակ Դավթյանը արձագանքեց.

«ԵԿՄ-ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին: Դրանք տարբեր հասկացություններ են և, համապատասխան իրավապահ մարմինները կպատասխանեն հարցին, թե ինչպես է այն հայտնվել անհատի մոտ: Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել»,- ասաց Դավթյանը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին