Կարևոր իրադարձություններ

Հեղափոխության փիլիսոփայությունն ազատության գաղափարն էր, սահմանադրականության հաստատումն ու այդ ճանապարհով խնդիրների լուծումը. Արմեն Գրիգորյան

02 Հուլիս, 2018 18:18
Հեղափոխության փիլիսոփայությունն ազատության գաղափարն էր, սահմանադրականության հաստատումն ու այդ ճանապարհով խնդիրների լուծումը. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Երիտասարդությունը հանուն ազատության և ժողովրդավարության» երիտասարդական տարածաշրջանային համաժողովին:

«Քննարկվող թեմաների շրջանակը լայն էր. երիտասարդության դերի առանձնահատկություններն ինչպես ներքաղաքական իրադարձություններում, այնպես էլ կենտրոնական և տեղական իշխանությունների մշտադիտարկման և վերահսկման գործում:

Ելույթումս ընդգծեցի, որ հեղափոխության փիլիսոփայությունն իրականում հենց ազատության գաղափարն էր, սահմանադրականության հաստատումն ու այդ ճանապարհով խնդիրների լուծումը:

Բազմիցս փաստել եմ, որ առանձնակի նշանակություն եմ տալիս քաղաքացիական հասարակության կայացմանը, որը ժողովրդավարության անկյունաքարերից է:

Հայտնեցի համոզմունքս, որ իշխանությանը մանդատ է շնորհվում ժողովրդի՛ կողմից, ուստի հիմա, առավել քան երբևէ, կարևոր եմ համարում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ու երկխոսությունը:

Ելույթումս կարևորեցի նաև քաղաքացիական հասարակության դերը գալիք ընտրություններում, մասնավորապես՝ մեդիա ոլորտում, գործընթացների վերահսկողության և, ընդհանրապես, ազատ ու արդար ընտրություններ ապահովելու հարցում:

Ամփոփելով խոսքս՝ նշեցի, որ հասարակության ամբողջական արժեհամակարգի փոխակերպման արդյունքում առաջացել է երազանք ունենալու և դրա հետևից գնալու կարողությունը, որն իր հետ բերել է և՛ անվտանգություն, և՛ զարգացում»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին