Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում փորձարկված նոր ատոմային ռումբերը կտեղակայվեն Թուրքիայի ռազմաբազաներում

02 Հուլիս, 2018 18:12
ԱՄՆ-ում փորձարկված նոր ատոմային ռումբերը կտեղակայվեն Թուրքիայի ռազմաբազաներում

ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է նոր սերնդի «B61-12» ատոմային ռումբերը։ Մամուլում տեղեկություններն են տարածվել այն մասին, որ այդ ռումբերն առաջիկայում կտեղակայվեն Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում, գրում է ermenihaber.am-ը։

Հայտնի է, որ ներկայումս Թուրքիայի երեք ռազմաբազայում ԱՄՆ-ի արտադրած շուրջ 50 հատ «B61» միջուկային մարտագլխիկ կա։

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ-ում աշխատանքներ են տարվում՝ «B2 Spirit» և «F-35» կործանիչ ինքնաթիռները նշված ռումբերով համալրելու ուղղությամբ։

Մինչև 2020թ․ «B61-12» ատոմային ռումբերն իրենց տեղը կգտնեն Թուրքիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Հոլանդիայի ռազմաբազաներում։

Ռումբի փորձարկումը տեղի է ունեցել հունիսի 9-ին ԱՄՆ-ի Նևադա նահանգի ամայի տարածքներում։ Փորձարկման համար օգտագործվել է «B2 Spirit» կործանիչը։ Առաջիկայում ռումբը կադապտացվի նաև «F-35» կործանիչներին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին