Կարևոր իրադարձություններ

«Ռուսաստանցի պատգամավորները բարձրացել են Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված Լելեթեփե ռազմավարական նշանակության բարձունքը»

02 Հուլիս, 2018 17:00
Հեղինակ՝ Արշակ Զաքարյան
«Ռուսաստանցի պատգամավորները բարձրացել են Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված Լելեթեփե ռազմավարական նշանակության բարձունքը»

Ռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ռազմավարական դաշնակից երկրի երեսփոխանները ժպտալով լուսանկարվել են այն դիրքերում, ուր բարբարոսաբար գլխատվեցին, տանջամահ արվեցին դաշնակից երկրի ավելի քան 20 զինծառայող: Սա համարժեք է նրան, որ հայ պատգամավորները հպարտ լուսանկարվեին, սելֆի անեին ռուս օդաչուներին սպանած թուրքերի հետ: Այսպիսով, մեր աչքի առջև է ռազմավարական դաշնակցի դավաճանական դրսևորումը, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով»:

Հավելենք, որ լուսանկարում, ինչպես փոխանցում է armedia.am-ը, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինն է, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն և հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին