Կարևոր իրադարձություններ

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել (լուսանկարներ)

02 Հուլիս, 2018 15:37
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել (լուսանկարներ)

Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը  Թուրքիայի Քոնիա նահանգում սկսել են իրականացնել «Anadolu-2018» անվամբ համատեղ զորավարժություն:  

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Զորավարժությունները տևելու են մինչև հուլիսի 6-ը։ Դրանց նպատակն է ընդլայնել և խորացնել 3 երկրի զինված ուժերի համագործակցությունը:

Այն ընթանում է Քոնիայի ավիաբազայում, որտեղ գործի են դրվել ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Զորավարժություններին նաև մասնակցում են փրկարարական ծառայության ստորաբաժանումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին