Կարևոր իրադարձություններ

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

02 Հուլիս, 2018 15:20
Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի փոխմարզպետներ նշանակելու մասին:

Ըստ այդմ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Գառնիկ Աթանեսյանը:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Գառնիկ Աթանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։


Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Կարեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել Վասակ Վարդանյանը:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Վասակ Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին