Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ամառային զորակոչը

02 Հուլիս, 2018 14:57
Մեկնարկել է ամառային զորակոչը

Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը. այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական եւ թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա:

«ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքն ու սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին