Կարևոր իրադարձություններ

Անկարայում ձերբակալվել են ցամաքային ուժերի գնդապետներ և փոխգնդապետներ

02 Հուլիս, 2018 12:36
Անկարայում ձերբակալվել են ցամաքային ուժերի գնդապետներ և փոխգնդապետներ

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը գյուլենականների ու քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» գործով ընթացող հետաքննության շրջանակներում 68 զինվորականի ձերբակալելու որոշում է կայացրել, գրում է ermenihaber.am-ը:

Նրանց շարքերում կա 22 գնդապետ և 27 փոխգնդապետ: Բոլորն էլ թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամկազմից են: Նրանք կասկածվում են գյուլենական համայնքի հետ կապ պահպանելու և գաղտնի կապուղիներով տեղեկատվություն փոխանցելու մեջ:

Կասկածյալներին հայտնաբերելու և բերման ենթարկելու օպերացիան իրականացրել է թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկջոկատայինները:

Նշենք, որ գյուլենական համայնքն Անկարաի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց, իսկ առաջնորդ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ին Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին