Կարևոր իրադարձություններ

«Դիլիջան» ազգային պարկում մեծանում է ազնվացեղ եղջերուի առաջին ձագուկը (լուսանկարներ)

02 Հուլիս, 2018 12:14
«Դիլիջան» ազգային պարկում մեծանում է ազնվացեղ եղջերուի առաջին ձագուկը (լուսանկարներ)

«Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ են հրապարակվել օրերս Հայաստանում ծնված ազնվացեղ եղջերուի ձագուկից:

«Ձագուկը մեծանում է :) մարալներն էլ վայելում են «Դիլիջան» ազգային պարկի հարուստ բուսականությունը»,- նշվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Econews-ի փոխանցմամբ, ապրիլ ամսին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան են բերվել 3 Կովկասյան ազնվացեղ եղջերուներ, որոնց միջոցով հետագայում հայոց բնաշխարհ կվերադառնա այս յուրահատուկ կենդանին: Վերջին անգամ ազնվացեղ եղջերուներ Հայաստանում արձանագրվել են 90-ական թվականներին:

Ցավոք, կենդանին ենթարկվել է անխնա անօրինական որսի, որի արդյունքում տեսակը վերացել է: Մեկ հեկտար տարածքում պահվող մայրական կազմը բաղկացած է երեք առանձնյակից՝ երկու էգ եւ մեկ արու, որոնցից մեկն էլ արդեն լույս է աշխարհ է բերել առաջին ձագին:

 

Լրահոս

Դիտել ավելին