Կարևոր իրադարձություններ

«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն. Մխիթար Հայրապետյան

02 Հուլիս, 2018 12:03
«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն. Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրում է․

«Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին:

Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:

ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին