Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Էրդողանն Աճեմօղլուին կառաջարկի ղեկավարել երկրի տնտեսությունը․ թուրքական ԶԼՄ-ներ

02 Հուլիս, 2018 11:43
Էրդողանն Աճեմօղլուին կառաջարկի ղեկավարել երկրի տնտեսությունը․ թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքիայի քաղաքական կուլիսներում խոսվում է այն մասին, որ հնարավոր է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կառավարությունում պաշտոն առաջարկի աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին:

Թուրքական «Հաբերթյուրք» թերթի հոդվածագիր Նագեհան Ալչըն այս մասին գրել է. «Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը հանդիսացող Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության կառուցվածքային խնդիրներին արմատական լուծում առաջարկող մի տեսլականով պատմական դեր կարող է կատարել: Էրդողանը միշտ եղել է բոլորին զարմացնող առաջնորդ: Նա կարող է Աճեմօղլուին առաջարկել ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը»:

 Ալչըն նշել է, որ այս տեղեկությունը հիմնվում է վստահելի աղբյուրի վրա և ավելացրել. «Այն հավանականությունը, որ այս հիասքանչ լուրը իրականություն կդառնա, ինձ շատ է հուսադրում»:
 
Նշենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ և վերջինս պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է այցի իր հրավերը:

«Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», - Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին