Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Մեքսիակայի նոր նախագահին

02 Հուլիս, 2018 11:26
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Մեքսիակայի նոր նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորին։ Նախագահ Թրամփը մասնավորապես գրել է․

«Շնորհավորում եմ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին Մեքսիկայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ սկսելու աշխատել նրա հետ։ Շատ անելիքներ կան, որոնցից շատերը Մեքսիկային եւ ԱՄՆ-ին մեծ օգուտներ կբերեն։

Նշենք, որ Լոպես Օբրադորի հաղթանակը ճանաչել եւ շնորհավորել է նաեւ նրա հիմնական մրցակից Խոսե Անտոնիո Միդը։

 

Լրահոս

Դիտել ավելին