Կարևոր իրադարձություններ

Մեքսիկան նոր նախագահ ունի

02 Հուլիս, 2018 10:52
Մեքսիկան նոր նախագահ ունի

Մեքսիկայում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նախնական տեղեկություններով` նա հավաքել է ձայների 53-59 տոկոսը։ Վերջինիս մրցակից Խոսե Անտոնիո Միդը, որը ներկայացնում էր դեռեւս գործող նախագահի քաղաքական ուժը, հավաքել էր ձայների ընդամենը 19-25 տոկոսը։ Նոր նախագահը իր պարտականությունների կատարմանը կանցնի այս տարվա դեկտեմբերից։

Նշենք, որ գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, ըստ Մեքսիկայի Սահմանադրության, չէր կարող ընտրվել այդ պաշտոնում երկրորդ անգամ։

 

Լրահոս

Դիտել ավելին