Կարևոր իրադարձություններ

Չինաստանը նվազեցրել է ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը

01 Հուլիս, 2018 23:00
Չինաստանը նվազեցրել է ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը

Չինաստանը հուլիսի 1-ից կրճատել է ավտոմեքենաների ներկրման համար սահմանված մաքսատուրքերը՝ 25 տոկոսից հասցնելով 15 տոկոսի:  Ինչպես փոխանցում է DW.com-ը՝ հղում անելով ճապոնական հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը, այդ քայլը շուկաների բացմանն ուղղված ռազմավարության մասն է կազմում:

Մաքսատուրքերի կրճատմամբ պայմանավորված՝ Չինաստանում արտասահմանյան ավտոմեքենաների վաճառքի կենտրոնները առավել գրավիչ առաջարկներ են անում գնորդներին: Օրինակ՝ Պեկինում ճապոնական մատակարարներից մեկը ամենագնացների գները նվազեցրել է շուրջ 8500 դոլարով: 

Չինաստանի ավտոշուկայում արտասահմանյան մեքենաներին բաժին է հասնում շուկայի ավելի քան 4 տոկոսը: Գործակալները կարծում են, որ սակագների նվազեցումը կխթանի լյուքս դասի տրանսպորտային միջոցների հատվածի վաճառքը:

Բացի այդ, նշվում է, որ Պեկինը հուլիսի 6-ից նախատեսում է 25 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանել ԱՄՆ-ից ներկրվող մեքենաների համար՝ արձագանքելով ամերիկյան վարչակազմի սակագնային քաղաքականությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին