Կարևոր իրադարձություններ

Հայկական կրակից ամբողջությամբ այրվել է հակառակորդի դիրքերից մեկը. հայ զինծառայող է վիրավորվել

01 Հուլիս, 2018 20:16
Հայկական կրակից ամբողջությամբ այրվել է հակառակորդի դիրքերից մեկը. հայ զինծառայող է վիրավորվել

Երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան՝ Հայաստանի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին