Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում 25 տարվա ազատազրկման դատապարտվածը ուղղաթիռով փախել է բանտից

01 Հուլիս, 2018 20:13
Ֆրանսիայում 25 տարվա ազատազրկման դատապարտվածը ուղղաթիռով փախել է բանտից

Կողոպուտի համար այս տարվա ապրիլին 25 տարի ազատազրկման դատապարտված Ռեդուան Ֆաիդը հուլիսի 1-ի առավոտյան փախել է Ռեո բանտային կենտրոնից։ Այս մասին հաղորդում է BFM-ը, նրան առնվազն երեք զինված հանցակից է օգնել, որոնք նրան ուղղաթիռով վերև են բարձրացրել, երբ նա հանդիպումների սենյակում է եղել։

Նախնական տվյալներով օդանավը վայրէջք է կատարել Գառժե–լե–Գոնեսում, բանտից մոտ վաթսուն կիլոմետրի վրա։ Դրանից հետո տղամարդը շարունակել է ճանապարհը սև Renault-ով։

Ազգային բանտային միության գլխավոր քարտուղար Յոհան Կարարը հայտարարել է, որ հանցագործի աջակիցները հրաշալի պատրաստված են եղել, ինչպես նաև լավ ծանոթ են եղել տեղանքին։

 
 

Լրահոս

Դիտել ավելին