Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում հանցագործը բանտից փախուստի է դիմել ուղղաթիռով

01 Հուլիս, 2018 17:12
Ֆրանսիայում հանցագործը բանտից փախուստի է դիմել ուղղաթիռով

Ֆրանսիայում ավազակային հարձակման համար 25 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործ Ռեդուան Ֆաիդը փախուստի է դիմել ֆրանսիական բանտերից մեկից ուղղաթիռի օգնությամբ, գրում է Parisien-ը:

Թերթի տվյալներով՝ հանցագործը փախուստի է դիմել կիրակի առավոտյան Սեն Է Մարն դեպարտամենտում գտնվող բանտից: Հաղորդվում է, որ փախուստի ընթացքում Ֆաիդին օգնել է երեք զինված մարդ:


Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:

Ֆաիդը քրեակատարողական հիմնարկից հեռացել է ուղղաթիռով, որը գրանցված է եղել Բելգիայում: Ավելի ուշ ուղղաթիռը հայտնաբերվել է այրված՝ Փարիզի արվարձաններից մեկում:

Հինգ տարի առաջ Ֆաիդն արդեն բանտից փախուստի հաջող փորձ էր ձեռնարկել: Այդ ժամանակ նա պայթեցրել էր բանտի պատը և պատանդ վերցրել հաստատության մի քանի աշխատակցի:

 

Լրահոս

Դիտել ավելին