Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել խանութներից մեկի աշխատակցին

01 Հուլիս, 2018 16:20
Մոսկվայում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել խանութներից մեկի աշխատակցին

Մոսկվայում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցի վրա գտնվող «Դիքսի» խանութի աշխատակցին, ոստիկանության աշխատակիցները քայլեր են ձեռնարկում տղամարդուն ձերբակալելու ուղղությամբ:

Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի հարցերով ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցի խանութներից մեկի շենքում տղամարդն անօրինական ճանապարհով պահում է առևտրային կազմակերպության աշխատակցին:

Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ գերատեսչության աշխատակիցները շրջապատել են խանութը:

Նրա խոսքերով՝ շտապօգնության ծառայությունը տեղեկություն է ստացել հնարավոր մեկ վիրավորի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին