Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում մահացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը

01 Հուլիս, 2018 16:00
Շվեդիայում մահացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Շվեդիայում կյանքի 96-րդ տարում մահացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արվիդ Կառլսոնը: Այս մասին հայտնում է Expressen-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Կառլսոնը մահացել է հունիսի 30-ին՝ Գյոտեբորգ քաղաքում: Տեղեկությունը հաստատել են տեղական համալսարանում, որտեղ նա պատվավոր պրոֆեսոր էր:

Կառլսոնը ծնվել է 1923 թվականին՝ Ուփսալա քաղաքում: Նրա հետազոտական կարիերան մեկնարկել է Լունդայի համալսարանում:

Կառլսոնին Նոբելյան մրցանակ է շնորհվել 2000 թվականին՝ բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում:

 

Լրահոս

Դիտել ավելին