Կարևոր իրադարձություններ

«Հմեյմիմ» ավիաբազայի մոտ անհայտ ծագման դրոններ են ոչնչացվել

01 Հուլիս, 2018 15:00
«Հմեյմիմ» ավիաբազայի մոտ անհայտ ծագման դրոններ են ոչնչացվել

Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայի մոտ անհայտ պատկանելության դրոններ են ոչնչացվել: Այս մասին հայտնել է ռուսական ավիաբազայի ներկայացուցիչը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ դրոնների հարձակման փորձի հետևանքով տուժածներ չկան, ու նյութական վնաս չի հասցվել:

Նշվում է, որ այժմ ավիաբազան աշխատում է սովորական ռեժիմով:

Սա «Հմեյմիմ» ավիաբազայի վրա դրոններով հարձակում կատարելու առաջին դեպքը չէ: Ապրիլի 24-ին ու մայիսի 22-ին ռուսական հակաօդային պաշտպանության համալիրները մի քանի թռչող ապարատ են ոչնչացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին